Դեմ են

23/05/2008

Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները երեկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անընդունելի է վրաց-աբխազական հակամարտության ուժային լուծումը: «Աբխազիայում ուժային լուծումն անհնարին է»,- ասել է Կուշները` հավելելով, թե Ֆրանսիայի դիրքորոշումն, այդուամենայնիվ, այն է, որ Աբխազիան Վրաստանի տարածքի բաղկացուցիչ մասն է: