Ինտեգրվելու առաջարկ

28/04/2008

Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միության փոխնախագահ, ԵԽ ներկայացուցիչ Ինգո Ֆրիդրիխը Կովկասի երկրներին Եվրոպական միությանն ինտեգրվելու այլընտրանքային ուղի է առաջարկել: Ըստ այդm` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Մոլդովան կարող են ձեւավորել Արեւելաեվրոպական միություն: Նա գտնում է, որ քանի որ ԵՄ-ը դեռ մտադիր չէ ընդլայնվել, ՀՀ-ը, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Մոլդովան եւ Ուկրաինան կարող են արեւելաեվրոպական միություն ձեւավորել` միջերկրածովյան միության նման, որին, ԵՄ անդամ երկրների հետ միացել են Թուրքիան, Իսրայելը, Լիբիան եւ Լիբանանը: Նրա կարծիքով, այդպիսի տարբերակն առավել օպտիմալ է երկրների համար, որոնք ցանկանում են հետագայում մտնել ԵՄ: