Ավելի ինտենսիվ են դառնալու

17/04/2008

Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման պետնախարար Գեորգի Բարամիձեն երեկ Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստանն «ակտիվորեն կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը եւ դաշինքի հետ համագործակցությունը կընդլայնի բոլոր մակարդակներով»: «ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը կդառնա էլ ավելի ինտենսիվ: Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ շփումները կընդլայնվեն բոլոր մակարդակներով, այդ թվում եւ՝ բարձր մակարդակով»,- նշել է պետնախարարը: «Չնայած ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը խոչընդոտելու ՌԴ-ի փորձերին, Վրաստանը կշարունակի դաշինքին անդամագրվելու քաղաքականությունը»,- ընդգծել է նա: