Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ չափազանց մտահոգված է Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Սահմանադրական դատարանի կողմից լուծարվելու հավանականությամբ: Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կազմակերպված Եվրոպայի 11-րդ համաժողովում Բարոզոն ասել է, որ «պարտադրված են հնարավորինս մոտեցնել Թուրքիային՝ եվրոպական միությանը»: «Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ը պետք է շարունակի արդարացի կերպով: Մի օր ԵՄ-ի լիիրավ անդամը դառնալու համար Թուրքիայում պետք է դեմոկրատիա եւ դեմոկրատական աշխարհիկություն լինի: Աշխարհիկությունը չի կարող հարկադրվել»,- ասել է ԵՄ հանձնաժողովի նախագահը: