Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման ավարտից հետո Բուրջանաձեն վրացի լրագրողներին ասել է, որ ամերիկյան կողմը վերստին իր աջակցությունն է հայտնել Վրաստանին: «Մենք մեկ անգամ եւս լիակատար աջակցություն ստացանք եւ հավաստիացումներ, որ ԱՄՆ-ը միանշանակ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ամեն ինչ կանի, որպեսզի Վրաստանն առավելագույնս պաշտպանված լինի ցանկացած անբարյացակամ գործողությունից»,- ասել է Բուրջանաձեն: