Երեկ նավթի գնի նոր եւ զգալի աճ է արձանագրվել աշխարհի ապրանքային շուկաներում. 1 բարել նավթի գինը մոտեցել է ԱՄՆ 120 դոլարին: Երեկ Նյու Յորքի ապրանքային սակարանի էլեկտրոնային աճուրդում բարելի դիմաց վճարել են 119,93 դոլար: Երեկ առեւտրաշրջանի ընթացքում գնի աճը կազմել է 1,41 դոլար: Պահանջարկի մեծացումը պայմանավորված է ինչպես Շոտլանդիայի Գրենջմուտի նավթավերամշակման գործարանի աշխատանքային կոլեկտիվի շարունակվող գործադուլի պատճառով Հյուսիսային ծովի բրիտանական հատվածի հանքավայրերից համաշխարհային շուկա նավթի մատակարարման 40 տոկոս կրճատմամբ, այնպես էլ Նիգերիայի նավթարդյունահանող շրջաններում սկսված բռնությունների նոր ալիքով: