Ռուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին: Դիմումը ստորագրել են 450 մարդ` իրավապաշտպաններ, քաղբանտարկյալներ, մտավորականներ: Հիշեցնենք, որ Վասիլի Ալեքսանյանը մեղադրվում է խոշոր չափի ֆինանսական հանցագործություն կատարելու մեջ: Ծանր հիվանդության պատճառով այս տարվա փետրվարի սկզբին Ալեքսանյանին մեկուսարանից տեղափոխել են հիվանդանոց: