Մայամին (Ֆլորիդայի նահանգ) ճանաչվել է ԱՄՆ-ի ամենամաքուր քաղաքը: Ամերիկացի բնապահպանների կարծիքով, հենց այնտեղ են ամենամաքուր ջուրն ու օդը: Ուշագրավ է, որ 10 «ամենամաքուր» քաղաքների մեծ մասը գտնվում է Ֆլորիդայի նահանգում: Այսպես, երրորդ տեղը զբաղեցրել է Ջեքսոնվիլը, չորրորդն՝ իր «Դիսնեյ ուորլդ» զվարճանքների զբոսայգիներով հռչակավոր Օռլանդոն, իսկ ութերորդ հորիզոնականը զբաղեցրել է Սենտ Պիտերսբերգը: Փորձագետներն այս միտումը բացատրում են նրանով, որ Ֆլորիդայի նահանգի Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը վերջին տարիներին կիրառում է նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետորեն ազատվել մթնոլորտ վնասակար արտանետումներից: Մասնավորապես, կատարվում է քաղցրահամ ջրամբարների ակտիվ մաքրում: Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Սիեթլը, հինգերորդում՝ Պորտլենդը (Օրեգոնի նահանգ): Այնտեղ նույնպես կատարվում են ջրամբարների մաքրման աշխատանքներ, տարածված է միառելս քաղաքային տրանսպորտը, իսկ հասարակական տրանսպորտի համար օգտագործվում է կենսավառելիք: Վեցերորդ հորիզոնականում է Սան Ֆրանցիսկոն, յոթերորդում՝ Օկլահոմա Սիթին (Օկլահոմայի նահանգ), իններորդում՝ Սենտ Պոլը (Մինեսոտայի նահանգ): Ցանկը եզրափակում է Սանինվեյլը (Կալիֆոռնիայի նահանգ):