Ձերբակալվել են մաֆիայի 28 անդամներ

28/03/2008

Երեկ իտալական կարաբիներների կողմից անցկացված հատուկ գործողության շնորհիվ ձերբակալվել են նեապոլիտանական մաֆիայի 28 անդամներ: Ձերբակալությունները կատարվել են Նեապոլից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա գտնվող Սալեռնո քաղաքի արվարձանում: Լայնածավալ գործողությանը մասնակցել են իրավակարգի 400-ից ավելի պահապաններ, ներառյալ՝ զինվորականներ, կինոլոգներ եւ մի քանի ուղղաթիռներ: Համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է կալանել հանցախմբի անդամների, որը գործում էր Սալեռնոյում եւ մերձակա շրջաններում: Կալանավորվածներին մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր խմբավորումներ կազմակերպելու, ռեկետի, մասնավոր անձանց ու ձեռնարկություններին նյութական վնաս պատճառելու, թմրանյութերի առեւտրի, խարդախությունների, անտառների հրկիզումների եւ 2005-2006թթ. ինքնակառավարման մարզային մարմինների ընտրությունների անցկացման ժամանակ ընտրողների վրա ճնշում գործադրելու մեջ: