Նշել են տարելիցը

14/12/2007

Թբիլիսիի պատմական կենտրոնում գտնվող Հեյդար Ալիեւի անվան զբոսայգում երեկ նշել են Ադրբեջանի նախկին նախագահի մահվան չորրորդ տարելիցը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիք Ալիեւը, վրացի եւ ադրբեջանցի քաղաքական ու հասարակական գործիչներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ: «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Գարդաբանի, Դմանիսի եւ Բոլնիսի շրջաններում, որտեղ մասնակիցների թվում են եղել ադրբեջանական եւ վրացական համայնքների ներկայացուցիչները, շրջանային եւ քաղաքային իշխանությունների պաշտոնյաները: