Մոնսերատ Կաբալիեն վաղը բարեգործական համերգ է տալու Թբիլիսիի օպերային թատրոնում: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ՝ աշխարհահռչակ սոպրանոյին հրավիրել է իր վրաց գործընկերը՝ «Իավնանա» բարեգործական հիմնադրամի նախագահ Պաատա Բուրչուլաձեն: Համերգի ամբողջ հասույթը փոխանցվելու է անտուն եւ կարիքավոր երեխաներին: Մոնսերատ Կաբալիեին այցի ընթացքում ուղեկցելու են նրա դուստրը՝ Մոնսերատ Մարտին, եւ իսպանացի ճանաչված դիրիժոր Խոսե Կալադոն: