Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերության ղեկավարները երեկ հայտարարել են, որ անցած ամիս տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ հեռուստակայան ներխուժած ոստիկաններն իրենց կայանին միլիոնավոր դոլարների վնաս են հասցրել: Հեռուստակայանի փակման քննադատներն ասում են, որ հեռարձակման դադարեցումն ազատ խոսքի իրավունքի ոտնահարում է: «Իմեդիի» տնօրինության հավաստմամբ` հաղորդումները վերսկսելու համար կպահանջվի առնվազն 10 օր: