Դրական է գնահատում

14/12/2007

ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններում Դմիտրի Մեդվեդեւի հաղթանակը եւ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը Ռուսաստանի հետագա հաջող զարգացման գրավականն է. երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա նշել է, որ Դ. Մեդվեդեւի թեկնածության առաջադրմամբ, «ինչպես «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, այնպես էլ Վլադիմիր Պուտինը շատ սպասելի եւ իմաստուն քայլ կատարեցին»: Մամեդովն ասել է, որ ինքն անձամբ ծանոթ է Մեդվեդեւին եւ նրա հետ հանդիպել է Ադրբեջան այցի ընթացքում: «Նա լիբերալ-պահպանողական բնույթի քաղաքական գործիչ է: Կարծում եմ, որ նա հաջողությամբ կշարունակի իր ճանապարհն այդ ուղղությամբ»,- հավելել է նա: