Մեղադրանք՝ երկու զինվորների դեմ

12/11/2007

Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով իշխանության չարաշահման մեղադրանք է ներկայացվել երկու թուրք զինվորի: Ըստ «Ֆրանսպրեսի», այս երկու զինվորականները Տրապիզոն քաղաքի անվտանգության մարմինների առաջին ներկայացուցիչներն են, որոնց մեղադրանք է ներկայացվում Դինքի սպանության առնչությամբ: Հիշեցնենք, որ այդ քաղաքի անվտանգության ուժերը մեղադրվում են հայազգի լրագրողի սպանությունը չկանխելու մեջ: Իսկ մեղադրանքը թուրք զինվորներին ներկայացվել է այն բանից հետո, երբ սպանության ենթադրյալ կազմակերպչի ազգականը հայտնել է Ոստիկանությանը, որ իր զարմիկը մտադիր է ատրճանակ գնել Դինքին սպանելու համար: Առայժմ հայտնի չէ, թե երբ է սկսվելու դատավարությունը: