Բաքուն անհանգստացած չէ՞

12/11/2007

«Բաքուն հուսով է, որ Իրանը հինգշաբթի օրը Երեւանում երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից պաշտպանության բնագավառում համագործակցության մասին հուշագրի ստորագրման կապակցությամբ Հայաստանի հետ ռազմական համագործակցություն զարգացնելու գործում չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն տարածաշրջանի իրադրության էլ ավելի մեծ անկայունացմանը»,- «Ինտերֆաքսին» հայտարարել է Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Խազար Իբրահիմը: Ըստ նրա՝ «անհանգստանալու պատճառներ չկան, քանի որ հուշագիրն իրական ռազմական համագործակցություն նախատեսող իրավաբանական փաստաթուղթ չէ»: