Երեկ Վրաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նոյեմբերի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի փաստով, երբ ընդհարումներ տեղի ունեցան ընդդիմության կողմնակիցների եւ Ոստիկանության միջեւ: Սկսվել է հետաքննություն: Ըստ Դատախազության՝ հետաքննվում է անկարգությունների բուն փաստը, ինչը չի նշանակում քրեական գործի հարուցում կոնկրետ մարդկանց դեմ: