Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն երեկ ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե պատրաստ է «փողոցում հանրահավաքից գործընթացները տեղափոխել քաղաքական երկխոսության ռեժիմ»: «Ընդդիմադիր կուսակցությունների խմբակցությունների ղեկավարների հետ իմ հանդիպումը հույժ կառուցողական էր: Հուսով եմ, որ այդ հանդիպմանը կհետեւեն կառուցողական արդյունքներ, եւ երկխոսությունը կշարունակվի»,- ասել է Բուրջանաձեն: