Ադրբեջանի Քաղաքական տեխնոլոգիաների եւ ինովացիաների կենտրոնի նախագահ Մուբարիզ Ահմեդօղլուն երեկ հայտարարել է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրադարձությունների զարգացումը վկայում են այն մասին, որ բանը գնում է ռազմական գործողությունների վերսկսման»: «Հենց որ Ադրբեջանում նվազագույն անկայունություն ստեղծվի, Հայաստանը պատերազմ կսկսի Ադրբեջանի դեմ, եւ դրանում նրան կաջակցի Ռուսաստանը, որը ձգտում է Երեւանի ձեռքով խոչընդոտել տարածաշրջանում իրացվող խոշոր էներգետիկական նախագծերին»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը: Ըստ նրա՝ այն դեպքում, եթե ռազմական հակամարտության վերսկսումը դառնա անխուսափելի, «արեւմտյան փորձագետները իրադրությունից ելքը տեսնում են այն բանում, որ Ադրբեջանն առաջին, սկսի ռազմական գործողությունները Հայաստանի դեմ»: «Այսօրինակ եզրակացությունների համար հիմքը ԱՄՆ-ի զինվորական փորձագետների հաճախացած այցերն են Բաքու»,- հայտարարել է նա: