Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի «Դրուգայա Ռոսսիա» ընդդիմադիր շարժումը հայտարարել է, որ հաջորդ ամիս Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում բողոքի հուժկու երթեր է կազմակերպելու՝ անկախ նրանից, որ նախկին ցույցերը ոստիկանությունն ուժով ցրել է: Կասպարովը երեկ ասել է, որ այսպես կոչված՝ «անհաշտների երթը» Մոսկվայում նշանակված է ապրիլի 14-ին, Սանկտ Պետերբուրգում՝ հաջորդ օրը: Ոստիկանությունն այդպիսի մի երթ …
կարդալ ավելինԹուրքիայի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկրի ոստիկանությունը մարտի 29-ին իր բնակարանում ձերբակալել է Էրզրումի 25-ամյա բնակիչ, Սեւծովյան տեխնիկական համալսարանի ավարտական կուրսի ուսանող Մուսթաֆա Օզթուրքին: Նա նախկինում հարցաքննվել էր Դինքի գործով, բայց բաց էր թողնվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթը»` հավելելով, որ Դինքի սպանությունից հետո Օզթուրքն ազատվել է Տրապիզոնի «Ալփերեն» ընկերակցության գրասենյակում …
կարդալ ավելինՄի խումբ այսպես կոչված «եվրապաշտոնյաներ», որոնք կասկածվում են կաշառակերության մեջ, կարող են վերցվել կալանքի տակ: Այդ մասին հաղորդել է Բրյուսելի Դատախազության ներկայացուցիչը: Մարտի 27-ին Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Լյուքսեմբուրգում կատարվել են շուրջ 30 խուզարկություններ ԵՄ իշխանության ինստիտուտների պաշտոնյաների նկատմամբ կաշառակերության մեղադրանքների հետաքննության շրջանակներում, որն արդեն երեք տարի վարում է Եվրոպայի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը (OLAF): …
կարդալ ավելինՌուսաստանն Ադրբեջանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է: Այդ մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում: «Ռուսաստանն Ադրբեջանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է: 2006 թ. մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 1,525 մլրդ դոլար»,- ասել է Ասադովը: Նա նշել է, որ Ադրբեջանում գրանցված են ռուսաստանյան …
կարդալ ավելին«Թուրքիան եւ ԱՄՆ-ը փոխադարձ խայթոցներով անհարկի վնասում են իրենց հարաբերությունները: Նրանք պետք է դադարեցնեն դա», – հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, չնայած Գեյթսը որեւէ օրինակ չի մատնանշել, սակայն «հստակորեն ակնարկել է» ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձեւը, որն Օսմանյան Թուրքիային մեղադրում է 20-րդ դարի սկզբին հայերի դեմ ցեղասպանություն գործադրելու …
կարդալ ավելինՌուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրն աշխատանքային հանդիպում են անցկացրել Կրեմլում: Քննարկվել են մի շարք տնտեսական հարցեր: Պուտինն Ադրբեջանի նախագահին հրավիրել է հունիսին մասնակցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին եւ ԱՊՀ գագաթաժողովին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի իրադրությունը: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի սերտ գործակցությունից են մեծապես կախված նաեւ տարածաշրջանի …
կարդալ ավելինԳերմանիայում կոռուպցիայի կասկածանքով կալանավորվել է «Սիմենս» կոնցեռնի վարչության անդամ Յոհաննես Ֆելդմայերը: Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Մյունհենում, Նյուրնբերգում եւ Էռլանգենում ընկերության գրասենյակներում: «Սիմենսի» պաշտոնական ներկայացուցիչը հավաստել է իր գլխավոր կառավարչի կալանավորման փաստը: «Մենք շահագրգռված ենք հանգամանքները համապարփակ պարզելու հարցում եւ լիովին համագործակցում ենք Դատախազության հետ»,- հայտարարել է նա:
կարդալ ավելինՎրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի աճյունը տեղափոխվել է Թբիլիսի՝ նրա «Կոլխուրի կոշկի» («Կոլխիդայի աշտարակ») տոհմական տուն: Աճյունն այնտեղ կմնա մինչեւ մարտի 31-ը, տեղի կունենա հոգեհանգիստ եւ այն կվերաթաղեն: Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են, որ դա ընտանիքի որոշումն է: Ինչպես սպասվում Է, Գամսախուրդիայի աճյունը Վրաստանի ականավոր գործիչների պանթեոնում՝ Թբիլիսիի Մթածմինդա բլրի վրա կթաղեն մարտի 31-ին՝ Գամսախուրդիայի …
կարդալ ավելինԻրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրի իրացումից եւ մտադիր է մինչեւ վերջ պաշտպանել խաղաղ միջուկային էներգետիկա ստեղծելու իր իրավունքը: «Իրանական ժողովրդի իրավունքների նկատմամբ խտրական մոտեցումը եւ նրան գիտական առաջընթացից ու առաջավոր տեխնոլոգիաներից զրկելու ձգտումը ոչ մի չափանիշի չի համապատասխանում»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին: Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը «համբերատարորեն, իմաստնաբար ու …
կարդալ ավելինԼոնդոնի հայտնի TATE պատկերասրահը մտադիր է այսուհետ իր սրահներում ցուցադրել հիմնականում կին նկարիչների աշխատանքները: Պատկերասրահի հոգաբարձուների խորհուրդն այդ որոշումն այսպես է հիմնավորել. «Ցուցադրությունը պետք է ամբողջական պատկեր ստեղծի արդի նկարչության ու քանդակի մասին: Առանց կին ստեղծագործողների դա անելը դժվար է»: Ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները` պատկերասրահում ցուցադրված նկարիչներից միայն 12%-ն է կին, իսկ վերջին ժամանակներում վաճառված …
կարդալ ավելինՎիրտուոզ թավջութակահար, հիանալի դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչը հանդիսությամբ նշում է իր 80-ամյակը: Ռոստրոպովիչը մի ողջ դարաշրջանի` «երկաթյա վարագույրի» ետեւում գոյություն ունեցող ազատամիտ արվեստի խորհրդանիշն է: Մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն ու բարեգործությունը տարիներ շարունակ եղել են Ռոստրոպովիչի մարդկային կերպարի անբաժանելի մասը: Այն բանից հետո, երբ ի պաշտպանություն աքսորված գրող Ալեքսանդր Սոլժենիցինի՝ նա նամակ գրեց ու ուղարկեց «Պրավդա» …
կարդալ ավելինՉինաստանը պատրաստվում է Շիձու սարի ստորոտում իր երկրի խորհրդանիշի` վիշապի ահռելի քանդակը տեղադրել: Վիշապը պատրաստված կլինի բետոնից, 21 մետր երկարություն եւ 30 մետր բարձրություն կունենա: Վիշապի շինարարությունը կավարտվի 2009 թվականին եւ նվիրված կլինի Չինաստանում կոմունիստական ռեժիմի հաստատման 60-ամյակին: Վիշապը նոր, հսկայական քայլերով զարգացող եւ սրընթաց 21-րդ դար մուտք գործող Չինաստանն է խորհրդանշելու: Նախատեսվում է, որ …
կարդալ ավելինԿառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին երեկ թողել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որպեսզի իրեն ամբողջովին նվիրի նախընտրական արշավին: «Այժմ ես ազատ եմ եւ կարող եմ ընդառաջ գնալ ֆրանսիացիներին»,- ասել է Սարկոզին՝ ՆԳՆ ղեկավարի լիազորությունները փոխանցելով Ֆրանսուա Բարուենին, որն ավելի վաղ գլխավորում էր Անդրծովյան դեպարտամենտների ու տարածքների գործերի նախարարությունը: Հասարակական …
կարդալ ավելինՄարտի 23-ի գիշերը Մոսկվայի Սադովայա-Սպասսկայա փողոցի եւ Օրլիկովի նրբանցքի խաչմերուկում բախվել են «Volkswagen Touareg» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: «Mercedes»-ը մի կողմ է նետվել, եւ, ականատեսների ներկայությամբ, պայթել է: Վարորդը եւ 4 ուղեւորները տեղում մահացել են: Նրանց մեջ է եղել նաեւ «Աստղերի ֆաբրիկա-4» նախագծի մասնակից, ռուսական էստրադայի «Բանդա» խմբի անդամ Ռատմիր Շիշկովը: Նախնական տվյալներով, «Mercedes»-ը կարմիր …
կարդալ ավելինIRNA-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն անընդունելի է համարել ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները՝ դրանք որակելով «ապօրինի»: Ֆրանսիական «2-րդ ալիք» հեռուստացանցին տված հարցազրույցում Ահմադինեջադը զգուշացրել է, թե «Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն հետամուտ լինող երկրներն իրենք են ավելի մեծ վնաս կրելու»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 15 պետությունները շաբաթ օրը միաձայն բանաձեւ են ընդունել, որով նոր պատժամիջոցներ են սահմանվում …
կարդալ ավելինՍտամբուլի ոստիկանությունը «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երեկ հարցաքննել է պահպանողական, ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցությանն անդամակցող չորս քաղաքական գործիչների: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», «Մեծ միասնության» տեղական կառույցի ղեկավար Յաշար Չիհանը, նրա՝ նույն կուսակցությանն անդամակցող որդին եւ կուսակցության եւս երկու անդամներ ձերբակալվել են կիրակի երեկոյան Տրապիզոնում: Ձերբակալության պատճառները դեռեւս հայտնի չեն: Այնուհանդերձ, Դինքի սպանությունից շատ …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ Մոսկվան հերթական անգամ ցույց տվեց, թե իր համար որքան կարեւոր են ԱՊՀ անդամ-երկրների հետ հարաբերությունները: Եվ ստացվեց, որ այնքան էլ կարեւոր չեն: Վլադիմիր Պուտինը մերժեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպելու առաջարկը: Հանդիպումը հետաձգվել է՝ առանց որեւէ պատճառաբանության: Ավելի ուշ պարզ դարձավ, թե ինչն էր նման վերաբերմունքի պատճառը: Կրեմլին նյարդայնացրել էր այն, որ …
կարդալ ավելինԹուրք քննիչները, ովքեր հետաքննում են «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ կապված հանգամանքները, պահանջել են դատարանի առջեւ կանգնեցնել Ստամբուլի ոստիկանության հատուկ ծառայության ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերին: Ըստ «Հյուրիեթ» թերթի, քննիչները գտնում են, որ Գյուլերը բավարար ջանքեր չի գործադրել Հ. Դինքին պաշտպանելու համար եւ չի հետեւել սպանության կազմակերպման մեջ մեղադրվող 3ասին Հայալին: Քննիչները նաեւ համոզված …
կարդալ ավելինՖրանսիայի «Տոտալ» նավթային կոնցեռնի ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի դեմ առաջադրվել է կոռուպցիայի մեղադրանք Իրանում գործարքներ կնքելիս: Այս մասին հայտնի է դարձել քննության աղբյուրներից: Մարտի 21-ին Մարժերին ձերբակալվել է Ֆինանսական ոստիկանության կողմից եւ հարցաքննվել 1997թ. Իրանի ազգային նավթընկերության հետ գազի պարտավորագիր կնքելիս կաշառքի փաստով: Խոսքը վերաբերում է «Հարավային Փարս» գազի հանքավայրի շահագործման իրավունքների ստացմանը: Դը Մարժերին …
կարդալ ավելին2030 թ. երկրագնդի 3 մլրդ բնակիչներ տառապելու են ջրի պակասից: Այս կանխատեսումը հնչեցրել է Ռուսաստանի Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության ղեկավար Ռուստեմ Խամիտովը՝ մարտի 22-ին Մոսկվայում ելույթ ունենալով Ջրի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: «2030 թվականին 3 մլրդ մարդ ծարավի է մատնվելու: Ջուրը չի բավականացնելու»,- ասել է նա:
կարդալ ավելին