Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրն աշխատանքային հանդիպում են անցկացրել Կրեմլում: Քննարկվել են մի շարք տնտեսական հարցեր: Պուտինն Ադրբեջանի նախագահին հրավիրել է հունիսին մասնակցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին եւ ԱՊՀ գագաթաժողովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի իրադրությունը: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի սերտ գործակցությունից են մեծապես կախված նաեւ տարածաշրջանի գործընթացները»,- ասել է Իլհամ Ալիեւը: Նա նշել է, որ երկու երկրների միջեւ «կայուն, բարեկամական, գործընկերային հարաբերություններ» են հաստատվել, եւ, որ «Ադրբեջանում հպարտանում են այդ հարաբերություններով»: