Լոնդոնի հայտնի TATE պատկերասրահը մտադիր է այսուհետ իր սրահներում ցուցադրել հիմնականում կին նկարիչների աշխատանքները: Պատկերասրահի հոգաբարձուների խորհուրդն այդ որոշումն այսպես է հիմնավորել. «Ցուցադրությունը պետք է ամբողջական պատկեր ստեղծի արդի նկարչության ու քանդակի մասին: Առանց կին ստեղծագործողների դա անելը դժվար է»: Ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները` պատկերասրահում ցուցադրված նկարիչներից միայն 12%-ն է կին, իսկ վերջին ժամանակներում վաճառված 39 խոշոր նկարներից միայն երկուսի հեղինակներն են կին եղել: «Մենք ցանկանում ենք ճիշտ գնահատական տալ կանանց դեռ չգնահատված ստեղծագործական տաղանդին»,- ասում են պատկերասրահում, թեեւ հասկանում են, որ կանայք խոր հետք չեն թողել 20-րդ դարի արվեստում: