Կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին երեկ թողել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որպեսզի իրեն ամբողջովին նվիրի նախընտրական արշավին: «Այժմ ես ազատ եմ եւ կարող եմ ընդառաջ գնալ ֆրանսիացիներին»,- ասել է Սարկոզին՝ ՆԳՆ ղեկավարի լիազորությունները փոխանցելով Ֆրանսուա Բարուենին, որն ավելի վաղ գլխավորում էր Անդրծովյան դեպարտամենտների ու տարածքների գործերի նախարարությունը: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ առայժմ Սարկոզին նախընտրական արշավի առաջատարն է՝ մի քանի կետով վարկանիշում առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունից թեկնածու Սեգոլեն Ռուայալից: Պետության գործող նախագահ Ժակ Շիրակը, որը Ելիսեյան պալատում անցկացրել է 12 տարի, հրապարակավ աջակցություն է հայտնել Սարկոզիի թեկնածությանը: