Բիզնեսմենը ձերբակալվել է

01/04/2007

Գերմանիայում կոռուպցիայի կասկածանքով կալանավորվել է «Սիմենս» կոնցեռնի վարչության անդամ Յոհաննես Ֆելդմայերը: Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Մյունհենում, Նյուրնբերգում եւ Էռլանգենում ընկերության գրասենյակներում:

«Սիմենսի» պաշտոնական ներկայացուցիչը հավաստել է իր գլխավոր կառավարչի կալանավորման փաստը: «Մենք շահագրգռված ենք հանգամանքները համապարփակ պարզելու հարցում եւ լիովին համագործակցում ենք Դատախազության հետ»,- հայտարարել է նա: