Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրի իրացումից եւ մտադիր է մինչեւ վերջ պաշտպանել խաղաղ միջուկային էներգետիկա ստեղծելու իր իրավունքը: «Իրանական ժողովրդի իրավունքների նկատմամբ խտրական մոտեցումը եւ նրան գիտական առաջընթացից ու առաջավոր տեխնոլոգիաներից զրկելու ձգտումը ոչ մի չափանիշի չի համապատասխանում»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին:
Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը «համբերատարորեն, իմաստնաբար ու համառորեն պաշտպանելու է միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունքի հարցում իր տրամաբանական դիրքորոշումը»: