Համաշխարհային ծարա՞վ

27/03/2007

2030 թ. երկրագնդի 3 մլրդ բնակիչներ տառապելու են ջրի պակասից: Այս կանխատեսումը հնչեցրել է Ռուսաստանի Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության ղեկավար Ռուստեմ Խամիտովը՝ մարտի 22-ին Մոսկվայում ելույթ ունենալով Ջրի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: «2030 թվականին 3 մլրդ մարդ ծարավի է մատնվելու: Ջուրը չի բավականացնելու»,- ասել է նա: