«Եվրակաշառակերների» անունները դեռ չեն ասում

01/04/2007

Մի խումբ այսպես կոչված «եվրապաշտոնյաներ», որոնք կասկածվում են կաշառակերության մեջ, կարող են վերցվել կալանքի տակ: Այդ մասին հաղորդել է Բրյուսելի Դատախազության ներկայացուցիչը: Մարտի 27-ին Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Լյուքսեմբուրգում կատարվել են շուրջ 30 խուզարկություններ ԵՄ իշխանության ինստիտուտների պաշտոնյաների նկատմամբ կաշառակերության մեղադրանքների հետաքննության շրջանակներում, որն արդեն երեք տարի վարում է Եվրոպայի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը (OLAF): Խուզարկությունները կատարվել են մասնավորապես, ֆիրմաներում եւ բանկերում, ինչպես նաեւ՝ Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում եւ Եվրախորհրդարանի պատգամավորի օգնականի գրասենյակում: Խուզարկվել են նաեւ ֆիզիկական անձինք: Կասկածյալների անձերը չեն հրապարակվում: Նրանց կարող են ներկայացվել կաշառքներ վերցնելու մեղադրանքներ Եվրահանձնաժողովի արտասահմանյան ներկայացուցչությունների համար շենքերի կառուցման եւ տեխնիկական սարքավորման նպատակով կապալառուների ընտրության ժամանակ, ինչպես նաեւ՝ պրոֆեսիոնալ գաղտնիքների հրապարակման, կեղծման եւ խարդախության մեղադրանքներ: