Մարտի 23-ի գիշերը Մոսկվայի Սադովայա-Սպասսկայա փողոցի եւ Օրլիկովի նրբանցքի խաչմերուկում բախվել են «Volkswagen Touareg» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: «Mercedes»-ը մի կողմ է նետվել, եւ, ականատեսների ներկայությամբ, պայթել է: Վարորդը եւ 4 ուղեւորները տեղում մահացել են: Նրանց մեջ է եղել նաեւ «Աստղերի ֆաբրիկա-4» նախագծի մասնակից, ռուսական էստրադայի «Բանդա» խմբի անդամ Ռատմիր Շիշկովը: Նախնական տվյալներով, «Mercedes»-ը կարմիր լույսի տակով անցել է 220-250 կմ/ժ արագությամբ: