Քննիչները պահանջում են

27/03/2007

Թուրք քննիչները, ովքեր հետաքննում են «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ կապված հանգամանքները, պահանջել են դատարանի առջեւ կանգնեցնել Ստամբուլի ոստիկանության հատուկ ծառայության ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերին: Ըստ «Հյուրիեթ» թերթի, քննիչները գտնում են, որ Գյուլերը բավարար ջանքեր չի գործադրել Հ. Դինքին պաշտպանելու համար եւ չի հետեւել սպանության կազմակերպման մեջ մեղադրվող 3ասին Հայալին: Քննիչները նաեւ համոզված են, որ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեդին Չերահը նույնպես չի կատարել իր պարտականությունները եւ լուրջ միջոցներ չի ձեռնարկել Դինքին պաշտպանելու համար: «Թրքիշ դեյլի նյուզի» փոխանցմամբ էլ՝ երեկ երեք քննիչները ներկայացրել են իրենց եզրակացությունները ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուին: