Չինաստանը պատրաստվում է Շիձու սարի ստորոտում իր երկրի խորհրդանիշի` վիշապի ահռելի քանդակը տեղադրել: Վիշապը պատրաստված կլինի բետոնից, 21 մետր երկարություն եւ 30 մետր բարձրություն կունենա: Վիշապի շինարարությունը կավարտվի 2009 թվականին եւ նվիրված կլինի Չինաստանում կոմունիստական ռեժիմի հաստատման 60-ամյակին: Վիշապը նոր, հսկայական քայլերով զարգացող եւ սրընթաց 21-րդ դար մուտք գործող Չինաստանն է խորհրդանշելու: Նախատեսվում է, որ հսկա վիշապը տուրիստական նոր սրբավայր է դառնալու եւ նպաստելու է Չինաստանում զբոսաշրջության զարգացմանը: