Կիրակի օրն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը վերադարձել է Վաշինգտոն, որտեղից «խորհրդակցության» համար հետ էր կանչվել Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունումից անմիջապես հետո: «Թըրքիշ դեյլի նյուսի» վկայությամբ՝ թռիչքից առաջ Սենսոյը հայտարարել է, թե «ԱՄՆ-ի իշխանություններին է փոխանցելու բանաձեւի ընդունման կապակցությամբ Թուրքիայում առկա վրդովմունքը»: