ԱՄՆ դեմոկրատական եւ հանրապետական կուսակցություններից ընտրված 49 պատգամավորներ նամակով խնդրել են Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին՝ քվեարկության չդնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ օրինագիծը: Ըստ «Լոս Անջելես թայմսի», պատգամավորների մեջ են նաեւ Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների եւ հետախուզության հանձնաժողովի դեմոկրատ նախագահներ Այքի Սքելթոնը եւ Սիլվեստեր Ռիյսը: Թերթը գրել է, որ եթե Փելոսին, խոստացածին հակառակ, այնուամենայնիվ, օրինագիծը մինչեւ նոյեմբերի 16-ը քվեարկության չդնի Կոնգրեսի գլխավոր խորհրդում, ապա այն կհետաձգվի հաջորդ տարի: Թերթը հայտնել է, որ շփումներով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը լրագրողներին հայտարարել է, որ «աշխատում է Կոնգրեսի առաջնորդներին հասկացնել, որ հայկական օրինագծի ընդունումն անվերականգնելի վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին»: