ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, ով շրջագայում է Մերձավոր Արեւելքով, Բեթղեհեմում այցելել է հայկական եկեղեցի: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ` Ռայսն աղոթել է նաեւ հունական ուղղափառ եւ կաթոլիկ տաճարներում: Նա այցելել է այն վայրը, որտեղ, ըստ քրիստոնյա հավատացյալների, ծնվել է Հիսուս Քրիստոսը: «Այս մեծ կրոնները, որոնք գոյակցել են այս հողի վրա, հնարավորություն են տալիս հաղթահարել տարաձայնությունները, մի կողմ դնել թշնամանքը եւ հավատքի ուժը դարձնել բուժիչ ուժ, համաձայնության ուժ»,- ասել է պետքարտուղար Ռայսը: