Ադրբեջանն իր տարածքը որպես «հենակետ չի տրամադրի՝ Իրանին հնարավոր ռազմական հարված հասցնելու համար»: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահ Զիաֆաթ Ասքերովը: «Իրանը մեր հարեւան պետությունն է, որի հետ մենք լավ հարաբերություններ ունենք: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածներին, մենք միանշանակ հայտարարել ենք, որ Ադրբեջանը որպես հենակետ չի օգտագործվելու՝ Իրանին հարվածելու համար»,- ասել է Ասքերովը: