Հայի սրճարան են այրել

24/10/2007

Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը Բրյուսելում թուրքերն ավերել եւ հրկիզել են հայկական մի սրճարան: Նախնական տվյալով՝ սրճարանը դարձել է ցույց անող թուրքերի թիրախ, ովքեր Բրյուսելի ԱՄՆ դեսպանատան մոտակայքում իրենց բողոքն են արտահայտել քրդերի ձեռքով թուրք զինծառայողների սպանության կապակցությամբ: Այնուհետեւ ցուցարարները շարժվել են Բրյուսելի շրջան, ուր բնակվում են թուրքերը, եւ, անցնելով սրճարանի կողքով, որի սեփականատերը հայ է, սկսել են ավերել այն, իսկ հետո լրիվ այրել են: