Անկախություն՝ առանց բանաձեւի

03/05/2007

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Դենիել Ֆրիդը Բրյուսելում համոզմունք է հայտնել, որ Կոսովոն անկախություն ձեռք կբերի նաեւ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի: «Մենք հուսով ենք, որ ՌԴ-ն կգիտակցի, որ Կոսովոն այս կամ այն կերպ անկախ կդառնա,- նշել է նա,- Դա տեղի կունենա կամ վերահսկելի ճանապարհով՝ կոսովցի սերբերի շահերի հաշվառմամբ, կամ անվերահսկելի ճանապարհով, եւ այդ դեպքում սերբերն ամենից ավելի կտուժեն»: Ըստ Ֆրիդի՝ Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է պառակտում մտցնել Եվրամիության մեջ, եթե չընդունվի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւը, իսկ Կոսովոյի ալբանները կհայտարարեն իրենց անկախության մասին: