Բողոքի նոտա է ստացել

27/04/2007

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Իստրատովը նախօրեին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ եւ ստացել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան: APA գործակալության փոխանցմամբ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ռուս դիվանագետին տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին PTP հեռուստաալիքի «Վեստի» ծրագրի երեկոյան թողարկման ընթացքում ցուցադրվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեսանյութ, որում, ըստ ադրբեջանական կողմի, ճիշտ չի մեկնաբանվել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պատմական պատկանելությունն Ադրբեջանին: Արազ Ազիմովի կարծիքով` «տվյալ սյուժեն հիմնովին հակասում է ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը»: Ադրբեջանում ՌԴ դեսպանատան հաղորդման համաձայն, Վ. Իստրատովը վստահեցրել է նրանց, որ ռուսական կողմին կտեղեկացնի Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշման մասին: