Բուշը վետո կդնի՞

21/03/2007

Սպիտակ տունը Կոնգրեսին նախազգուշացրել է, որ 2008թ. սեպտեմբերից ոչ ուշ «Իրաքից զորքերի դուրսբերման մասին» օրինագիծը, որն այժմ քննարկվում է կոնգրեսականների կողմից, կհանգեցնի այդ երկրում ԱՄՆ-ի պարտության: «Օրինագիծը անխուսափելի կդարձնի ձախողումը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլին: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը չի ստորագրի նման օրինագիծ ու վետո կդնի դրա վրա, եթե այն ընդունվի։