Միգրացիոն բորսա՞

15/03/2007

Գաղթի դաշնային ծառայության Մոսկվայի վարչությունն ուսումնասիրում է ՌԴ մայրաքաղաքի երկաթուղային կայարաններում եւ օդանավակայաններում հատուկ կետեր ստեղծելու հնարավորությունը, որտեղ ԱՊՀ երկրներից ժամանողները կկարողանան անհրաժեշտ օգնություն ստանալ: Այդ մասին հայտնել է վարչության պետի տեղակալ Արտյոմ Ֆրոլովը: «Խնդրի լուծումը բարդանում է վարչության համապատասխան հաստիքակազմի բացակայության պատճառով: Բայց այդ հարցը կլուծվի»,- ասել է Ֆրոլովը: Նա հիշեցրել է, որ փորձի կարգով Մոսկվայի Կիեւյան եւ Կազանյան կայարաններում աշխատել են գաղթի դաշնային ծառայության հատուկ սարքավորված կետեր, որոնք ԱՊՀ երկրներից ժամանողներին ծանոթացնում էին գրանցման եւ աշխատելու իրավունք ստանալու կանոններին: Բացի այդ, ինչպես նշել է պաշտոնյան, Ռուսաստանը եւ Տաջիկստանն այժմ քննարկում են, այսպես կոչված, միգրացիոն բորսայի ստեղծման հնարավորությունը, որը կարող է աշխատավոր միգրանտների կազմակերպված հավաքագրում իրականացնել: