Չծխե՛լ

23/03/2007

Եվրահանձնաժողովը երեկ որոշում է ընդունել Եվրոպայի արդարադատության դատարան հայց ներկայացնել Ֆրանսիայի դեմ Եվրամիության անդամ մյուս պետությունների համեմատությամբ այդ երկրի կառավարության կողմից թույլատրված ծխախոտների մանրածախ գների նվազագույն մակարդակի համար: «Եվրահանձնաժողովը ծխելու դեմ պայքարի նպատակով պահանջում է բարձրացնել սիգարետների վրա սահմանված ակցիզների գները»,- ասված է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Եվրամիության գործադիր իշխանության կարծիքով, ծխախոտների նվազագույն գների պահպանումը վնաս է հասցնում ազատ մրցակցությանը Եվրամիությունում եւ օգուտներ բերում ծխախոտի առանձին արտադրողների համար: