Ինչո՞ւ, ախ ինչո՞ւ

16/03/2007

Թուրք հայտնի մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը տարակույս է հայտնել, որ թուրքական բուհերից մեկի ղեկավարը հայ պատմաբանին հրավիրել է բանավիճելու Հայոց ցեղասպանության շուրջ, սակայն հետո հրաժարվել է բացել արխիվները, ինչի հետեւանքով հանդիպումը չի կայացել: Թուրքական պատմության ինստիտուտի ռեկտոր 3ուսուֆ Հալաչօղլուն պնդում է, որ հայ պատմաբան Արա Սարաֆյանը հրաժարվել է հանդիպել՝ հաշվի առնելով թուրքահայերի բացասական արձագանքը: Միաժամանակ «Սաբահ» թերթն էլ նշել է, թե հանդիպումը չի կայացել, քանի որ Հալաչօղլուն հրաժարվել է բացել բոլոր արխիվները եւ որոշ փաստաթղթեր ներկայացնել: «Եթե դուք չէիք պատրաստվում ցույց տալ այդ փաստաթղթերը, ինչո՞ւ էիք հանդիպում նախաձեռնում: Ինչո՞ւ էիք հանդիպում կազմակերպում առանց նախապես համաձայնեցնելու արխիվները բացելու պայմանները»,- հարցրել է Բիրանդը: