Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներն աշխարհում առաջինն են ստեղծել մի սարք, որը կարող է մարդու օրգանիզմում «նշանառությամբ» ոչնչացնել քաղցկեղի բջիջները՝ չվնասելով առողջ հյուսվածքները: Այս մասին հաղորդել է ինստիտուտի գիտական քարտուղար Անդրեյ Կուդրյավցեւը: «Այս սարքը՝ նեյտրոնների փոքրածավալ արագացուցիչը, աշխատում է սովորական հոսանքով»,- պարզաբանել է նա: Չարորակ ուռուցքի ոչնչացման համար օգտագործվում է «քիմիական ծուղակը»: Հիվանդությամբ ախտահարված օրգան են «մտցնում բորի լուծույթ, որը, ինչպես պարզվել է, քաղցկեղային բջիջները 3-4 անգամ ավելի շատ են կլանում, քան առողջները: Դրանից հետո գործի են անցնում նեյտրոնները, որոնցով ճառագայթահարում են հիվանդին: Իսկ նեյտրոնները մարդու օրգանիզմում ընտրողաբար ոչնչացնում են միայն այն բջիջները, որոնք հագեցած են բորի իզոտոպերով: Առայժմ կլինիկական փորձարկումներ չեն կատարվել, կարծում եմ, որ հիվանդների համար բուժման այս մեթոդն իրապես մատչելի կլինի 4-5 տարի հետո»,- նշել է Ա. Կուդրյավցեւը: Սարքավորման արժեքը մինչեւ 75 միլիոն ռուբլի է: