ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Մայքլ Մակքոնելը կանխատեսում է մրցակցության եւ հակամարտության ուժեղացում Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: «Ռուսաստանի ավելի վստահ գործողությունները կշարունակեն մրցակցության եւ հակամարտության տարրեր մտցնել Մոսկվայի հետ ԱՄՆ-ի փոխհարաբերություններում, մասնավորապես, նախկին ԽՍՀՄ տարածքում մեր փոխգործակցությունում»,- ասել է նա: Իր հերթին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրեն գեներալ-լեյտենանտ Մայքլ Մեյփլզը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերի մարտական պատրաստվածությունն այժմ գտնվում է ամենաբարձր մակարդակում ամբողջ հետխորհրդային ժամանակամիջոցում: «Ընդհանուր նշանակության զորքերում ստորաբաժանումների մշտական մարտական պատրաստությունը, որը կազմում է սովորական զինված ուժերի միջուկը, գտնվում է ամենաբարձր մակարդակում ամբողջ հետխորհրդային շրջանում»,- ասել է նա: