Ռուսաստանի թիվ մեկ միլիարդատեր Ռոման Աբրամովիչը սկսել է գնել սնանկացած թուրք բիզնեսմեն Հալիս Թոփրակի անշարժ գույքը։ Վերջերս նա 90 մլն դոլարով ձեռք բերեց Թոփրակի լոնդոնյան առանձնատունը, իսկ հիմա պատրաստվում է գնել թուրք գործարարի Ստամբուլում գտնվող շքեղ դղյակը, որը կոչվում է «Առյուծի դղյակ» եւ անշարժ գույքի միջազգային կատալոգներում համարվում է ամենաթանկ առանձնատունը։ Այն 150 մլն դոլար է գնահատված։ Թուրք գործարարը ստիպված է վաճառում իր ունեցվածքը, քանի որ մի քանի տարի առաջ իր ղեկավարած բանկը սնանկ է ճանաչվել, եւ գործարարի պարտատուները ետ են պահանջել իրենց գումարները։