«Մեծ սուտն»՝ ըստ Թուրքիայի

13/03/2007

Թուրքիայում սկսվել է Հայոց եղեռնի հերքման նպատակ ունեցող «Մեծ սուտ» վեց սերիանոց վավերագրական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի հեղինակների հավաստմամբ՝ իրենք օգտվել են հայկական եւ ռուսական արխիվներից եւ ցանկացել են վերականգնել պատմական ճշմարտությունը։ Ֆիլմի առաջին մասի պրեմիերայի օրը շատ խորհրդանշական է, այն կկայանա ապրիլի 24-ին, Թուրքիայի պետական հեռուստաալիքով։