Թուրքական դատարանը երեկ երկու հոգու տույժի է ենթարկել ինտերնետային փոստով ուղարկված նամակներով Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին վիրավորելու եւ սպառնալու համար: Ըստ «Անատոլիա» գործակալության, պատրիարքին վիրավորելու եւ սպառնալու համար Գոքմեն Աքմանը տուգանվել է 1287 թուրքական լիրա կամ մոտ 910 դոլար, իսկ Հասան Էզերը՝ 77 թուրքական լիրա կամ մոտ 55 դոլար: Համաձայն դատավճռի, հիշյալ երկուսը Կ. Պոլսի հայոց պատրիարքին էլեկտրոնային փոստով վիրավորական եւ սպառնալից բնույթի նամակներ էին ուղարկել 2004թ. հոկտեմբերին: