Փաստաբանը գիրք է գրելու

28/02/2007

Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի փաստաբանը երեկ հայտարարել է, որ առաջիկա մեկ տարում 500 էջանոց գիրք է գրելու Բաղդադի անկման, Սադամի ձերբակալության եւ բանտարկության մասին՝ բացահայտելով վերջինիս պատմած շատ գաղտնիքներ: «Ֆրանսպրեսին» տված հարցազրույցում փաստաբան Խալիլ ալ-Դուլայմին ասել է, որ գրքում զետեղելու է 200-300 նամակներ, բանաստեղծություններ եւ Սադամի ձեռքով գրված նյութեր: «Մնացածն այն պատմությունները կլինեն, որոնք նախագահ Սադամն ինձ պատմել է բանտում անցկացրած 140 հարցազրույցների ժամանակ»,- ասել է փաստաբանը: