Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը երեկ Բաքվում հայտարարել է, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը բաց է, եւ ցանկացած երկիր կարող է միանալ դրան: Նա նշել է, որ ոչ մի խնդիր չկա նախագծին Ղազախստանի միանալու համար, եւ, եթե պաշտոնական Աստանան դիմի, ապա նրա դիմումը կքննարկվի: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծում ընդգրկված են Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան: Երկաթուղային այս փոխադրամիջանցքի ստեղծման նախագիծը գնահատվում է 400 մլն դոլար: