Վեց ամիս է տվել

28/02/2007

Վրաստանը բարեփոխումների նոր փուլի է անցնում: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է երեկ կայացած մամուլի ասուլիսում: «Այժմ պետք է անցնենք այլ մակարդակի, մեզանում պետք է ստեղծվի այնպիսի ազատ տնտեսություն, ինչպիսին Սինգապուրում է, Դուբայում: Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որտեղ կլինի նույնքան մեծ ազատություն, չի լինի կոռուպցիա, եւ կլինի արդյունավետ պետական ապարատ»,- հայտարարել է Մ. Սահակաշվիլին: Նա վեց ամիս է տվել կառավարությանն այդ նպատակին հասնելու համար: «Այսօր ես կառավարությանը վեց ամիս տվեցի, նրանք պետք է գիշեր ու զոր աշխատեն, որպեսզի նոր համակարգը ստեղծեն մինչեւ սեպտեմբերի 1-ը: Սեպտեմբերի 1-ին Վրաստանում նոր մաքսային ու հարկային համակարգ է լինելու»,- նշել է Սահակաշվիլին: