Ադրբեջանի հյուսիսային շրջաններում Կոկա-կոլայի» եւ «Պեպսիի» անվանունների շուրջ թռուցիկներ են տարածվել: Ըստ «ԱզերիՊրես»-ի՝ թռուցիկներում ասվում է, որ «Կոկա-կոլայի» անվանման հակառակ ընթերցումը նշանակում է «Մուհամեդ չկա, Մեքքա չկա», իսկ «Պեպսիի» հակառակ ընթերցումը` «Յուրաքանչյուր վճարում Իսրայելի անվտանգության համար է»: Թռուցիկի տեքստի վերջում առաջարկվում է այն տարածել եւ ասվում է, որ դա կատարողները մասնակցություն կցուցաբերեն իսլամի թշնամիների դեմ ջիհադին: