Բուշը եւս 21.500 մարդ է ուղարկում Իրաք

09/02/2007

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ռոբերտ Գեյթսը վստահ է Սպիտակ տան իրաքյան նոր ռազմավարության հաջողությանը, որը նախատեսում է լրացուցիչ 21.500 զինծառայողներ` Բաղդադ եւ Իրանի Անբարի նահանգ: Ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի գծով կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ՝ Գեյթսը հայտարարել է, որ Իրաք լրացուցիչ ուժեր ուղարկելը այդ երկրի անվտանգությունը վերականգնելու ԱՄՆ-ի վերջին հնարավորությունը չէ: «Կարծում եմ, որ անպատասխանատու կլիներ, եթե մենք չմտածեինք այդ գործողության այլընտրանքների մասին: Բայց ներկայումս մենք ծրագրում ենք, որ այդ գործողությունը հաջողություն կունենա»,- ասել է Գեյթսը՝ պատասխանելով սենատոր Ուորների այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Բաղդադի գործողությունը ձախողվի: Պենտագոնի ղեկավարն օրենսդիրներին նախազգուշացրել է, որ «Իրաքին եւ մերձավորարեւելյան տարածաշրջանին լուրջ հետեւանքներ են սպասում այն դեպքում, եթե ԱՄՆ-ը Իրաքը թողնի քաոսում»: